ԱՐՏԱԴՐՈՂԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

Սկզբում արտահանողը պայմանագիր է կնքում ներմուծում իրականացնող կազմակերպության հետ, պատրաստվում արտահանման (կշռում, փաթեթավորում, պիտակավորում, պահեստավորում): Պատվերը ընդունելուց հետո գրում է հաշիվ- ապրանքագիր, բեռնագիր և պատրաստում մյուս անհրաժեշտ փաստաթղթերը: Կարևոր է օգտվել վստահելի և փորձված բեռնափոխադրող կազմակերպությունից: Ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման ժամանակ կարևոր մաս է կազմում բեռների ապահովագրությունը, որն իրականացվում է ապահովագրական ընկերությունների կողմից: Բեռի ապահովագրման դեպքում կարելի է խուսափել բոլոր այն հնարավոր կորուստներից, որոնք կարող են տեղի ունենալ բեռնափոխադրման ընթացքում:

ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՈՒՄ

Այս փուլում բեռը գտնվում է արդեն մաքսային պահեստում բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի հետ (պայմ. ներմուծող կազմակերպության հետ, հաշիվ-ապրանքագիր, բեռնագիր և այլն): Այս ամենը փոխանցվում է մաքսային մարմիններին, ում կողմից իրականացվում է զննում: Բեռի զննումը կարող է իրականացվել նաև մաքսային միջնորդի ներկայությամբ: Փաստաթղթերի և տրանսպորտային միջոցի համապատասխան հսկողություն անցնելուց հետո, խախտումներ չհայտնաբերելու դեպքում կատարվում է կապարակնքում մաքսային մարմինների կողմից:

ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄ

Փաստաթղթային ձևակերպումն իրականացվում է մաքսային ներկայացուցիչների ռեեստրում գրանցված կազմակերպությունների միջոցով: Այս փուլում կարևոր է համագործակցել հմուտ և բանիմաց աշխատակիցներ ունեցող կազմակերպությունների հետ, որոնք հնարավորինս արագ կիրականացնեն փաստաթղթային ձևակերպուները:

ԲԵՌԻ ԲԱՑԹՈՂՈՒՄ

Մաքսային ներկայացուցիչների կողմից փաստաթղթային ձևակերպումն իրականացնելուց հետո մաքսային մարմինների կողմից կատարվում է բեռի բացթողում: Մաքսազերծման թուղթ ստանալուղ հետո արտահանողը կարող է բեռը դուրս բերել մաքսային պահեստից և ուղարկել ներմուծող իրականացնող երկիր:

ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔ

Մաքսատուրքերով, հարկերով հարկվող օբյեկտ են համարվում մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները: Մաքսատուրքերի հաշվարկման բազա է համարվում՝ կախված ապրանքների տեսակներից և կիրառվող դրույքաչափերի տեսակներից, ապրանքների մաքսային արժեքը և (կամ) դրանց ֆիզիկական հատկանիշները՝ բնաիրային արտահայտությամբ (քանակը, զանգվածը՝ դրա առաջնային փաթեթվածքի հաշվառմամբ, որը անբաժանելի է ապրանքից մինչև դրա սպառումը և որով ապրանքը ներկայացվում է մանրածախ առևտրի, ծավալը կամ այլ հատկանիշներ):

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ

Ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ) անուղղակի հարկ է, որը սույն օրենքի համաձայն վճարվում (գանձվում) է պետական բյուջե` ապրանքների ներմուծման, Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց արտադրության ու շրջանառության, ինչպես նաև ծառայությունների մատուցման բոլոր փուլերում:

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿ

Ակցիզային հարկն անուղղակի հարկ է, որը հաշվարկվում և վճարվում է օրենքով սահմանված ապրանքների ներմուծման համ Հայաստանի Հանրապետության տարածքում այդ ապրանքները արտադրողների կողմից դրանց օտարման համար:

ՄԱՔՍԱՎՃԱՐՆԵՐ

Մաքսավճարներ են համարվում պարտադիր վճարները, որոնք մաքսային մարմինների կողմից գանձվում են ապրանքների բացթողման, ապրանքների մաքսային ուղեկցման հետ կապված գործողություններն իրենց կողմից իրականացման, ինչպես նաև օրենքով սահմանված այլ գործողությունների իրականացման համար:

ԲԵՌԻ ՓՈԽԱԴՐՈՒՄ

Բեռների փոխադրումները իրականացնում են հայկական կամ միջազգային բեռնափոխադրող կազմակերպությունները: Ներմուծման կամ արտահանման ժամանակ անհրաժեշտ է կնքել պայմանագիր բեռնափոխադրում իրականացնող կազմակերպության հետ:

Բեռների փոխադրման կարևոր մաս է կազմում բեռների ապահովագրությունը, որն իրականացվում է ապահովագրական ընկերությունների կողմից: Բեռի ապահովագրման դեպքում կարելի է խուսափել բոլոր այն հնարավոր կորուստներից, որոնք կարող են տեղի ունենալ բեռնափոխադրման ընթացքում:

ՀՀ ՍԱՀՄԱՆ

Տրանսպորտային միջոցի ՀՀ սահման հասնելուն պես վարորդն անցնում է անձնագրային հսկողություն, որից հետո բեռի ուղեկցող փաստաթղթերը հանձնվում է մաքսային մարմիններին՝ համապատասխան ստուգում անցնելու նպատակով: Փաստաթղթերի և տրանսպորտային միջոցի համապատասխան հսկողություն անցնելուց հետո, խախտումներ չհայտնաբերելու դեպքում կատարվում է կապարակնքում, որից հետո տրանսպորտային միջոցը ուղևորվում է մաքսային մարմինների կողմից նշանակած վայրը (մաքսային պահեստ):

ԺԱՄԱՆՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏ

Տրանսպորտային միջոցը սահմանը հատելու օրվանից 10 (տասը) օրվա ընթացքում պարտավոր է հասնել մաքսային մարմինների կողմից նշանակման վայր (մաքսային պահեստ): Նշանակման վայր հասնելուց հետո, կազմակերպության լիազորված ներկայացուցչի ներկայությամբ մաքսային մարմինների կողմից իրականացվում է փաստաթղթային ստուգում և տրանսպորտային միջոցի արտաքին զննում, որից հետո խախտումներ չհայտնաբերվելու դեպքում ուղեկցող փաստաթղթերը փոխանցվում են ներմուծող կազմակերպության լիազոր ներկայացուցչին՝ մաքսային ձևակերպումներ իրականացնելու համար:

ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄ

Տրանսպորտային միջոցի ՀՀ սահմանն հատելուց 4(չորս) ամսվա ընթացքում պետք է իրականացնի փաստաթղթային ձևակերպում: Փաստաթղթային ձևակերպումն իրականացվում է մաքսային ներկայացուցիչների ռեեստրում գրանցված կազմակերպությունների միջոցով: Այս փուլում կարևոր է համագործակցել հմուտ և բանիմաց աշխատակիցներ ունեցող կազմակերպությունների հետ, որոնք հնարավորինս արագ կիրականացնեն փաստաթղթային ձևակերպուները:

ԲԵՌԻ ԲԱՑԹՈՂՈՒՄ

Բեռի բացթողումը կատարվում է մաքսային մարմինների կողմից՝ նշված մաքսային պահեստում: Գոյություն ունի բեռի բացթողման 3 (երեք) ընթացակարգ՝ Կարմիր ուղի, Դեղին ուղի և Կանաչ ուղի: Կարմիր ուղին իրենից ներկայացնում է փաստաթղթային ստուգում և բեռի զննում: Դեղին ուղի ընթացակարգի ժամանակ իրականացվում է միայն փաստաթղթային ստուգում: Կանաչ ուղին չի անցնում փաստաթղթային ստուգում և բեռի զննում: Բացթողումից հետո թույլատրվում է բեռի դուրսբերումը մաքսային պահեստից:

+374(94)99-34-14
  • slide1
    ՄԱՔՍ ԲՐՈՔ
    Մաքսային ներկայացուցչական գրասենյակ
    ՄԱՔՍ ԲՐՈՔ ընկերությունն առաջարկում է ՀՀ-ում իրականացնել մաքսային ձևակերպումներ

Ֆիզիկական անձանց կողմից երրորդ երկրներից ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների մաքսային վճարների հաշվիչ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ

ՀՀ բոլոր մաքսատները իրենց հասցեներով

Մաքսային պահեստներ

Powered by https://embedgooglemaps.com/en/ & i amsterdamcard it